Ով ենք մենք

«Ծատուրյան Քոնսալթինգ» ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերությունն առաջարկում է մասնագիտական ծառայություններ՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման, առևտրային, պետական և այլ ​​կազմակերպություններին՝  առաջարկելով լուծումներ  շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ:

Մենք համագործակցում ենք ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ​​կազմակերպությունների հետ՝ պայմանագրային հիմունքներով։ Մեր նպատակն է կանխել և նվազագույնի հասցնել  աճող բնապահպանական ու սոցիալական ռիսկերն ու դրանց  ազդեցությունները:

Մեր առաքելությունն է ձևավորել «կայուն» հասարակություն, որտեղ մարդիկ և բնությունը ապրում են ներդաշնակ համակեցության մեջ՝ սիմբիոզի սկզբունքով:

 

Մեր տեսլականն ու արժեքները

«Ծատուրյան Քոնսալթինգ» ընկերությունը  հիմնադրվել է բնապահպանական խորհրդատվական բարձրակարգ ծառայություններ մատուցելու տեսլականով` հավատարիմ մնալով շրջակա միջավայրի որակի պահպանման բարձր իդեալներին:

Մենք հավատարիմ  ենք մեր հաճախորդներին՝ տրամադրելով բացառապես որակյալ և պրոֆեսիոնալ խորհրդատվական ծառայություններ:

Մեր նպատտակը ոչ միայ հաջող բիզնես վարելն է, այլև ներդրում ունենալն  ավելի կայուն ու զարգացող հասարակության ձևավորման մեջ՝  անդրադառնալով հաճախորդների կարիքներին, մարտահրավերներին ու ակնկալիքներին։

Մեր գործունեության հիմնական նպատակն է մարդկանց կենսամակարդակի բարելավումն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Ազնվությունը, պատասխանատվությունը, թիմային աշխատանքը և փոխադարձ հարգանքն այն հիմնարար արժեքներն են, որոնց վրա հիմնված է մեր ընկերությունը: Մենք առաջնային ենք համարում  շրջակա միջավայրի պաշտպանությունը, մարդկանց առողջությունն ու անվտանգությունը։